Ամերիկյան հատուկ ծառայությունը հայտարարել է, որ հունվարի 17-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի տան մոտ կրակահերթեր են արձակվել անցնող ավտոմեքենայից, երբ փոխնախագահն ու նրա տիկինը տանն էին: Հատուկ գործակալները նշել են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ հայտնվել է Ջո Բայդենի՝ Դելավեր նահանգում գտնվող տան մերձակայքում, կրակոցներ արձակել և դիմել փախուստի: