Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին
19.01.2015 | 11:23

ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև:
Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և ողջ հայ ազգին՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Նա վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, և մեղավորները կկրեն օրենսդրությամբ նախատեսված պատիժը։
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկները իրենց հայաստանցի գործընկերների հետ անհրաժեշտ օգնությունը կցուցաբերեն միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին:
Վլադիմիր Պուտինը նաև հավաստիացրել է Սերժ Սարգսյանին, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել, որպեսզի կազմակերպվի նրա հետագա բուժումը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ։

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ