Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Դարից դար» կտավը վերամշակման համար կհանձնվի Ազգային պատկերասրահին

«Դարից դար» կտավը վերամշակման համար կհանձնվի Ազգային պատկերասրահին
19.01.2015 | 18:16

Հունվարի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա 1914-ին ստեղծված և Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկի՝ հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավի վերամշակման համար Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի կողմից Ազգային պատկերասրահին հանձնելու արարողությունը (Արամի փող., շենք 1, 3-րդ հարկ, Որմնանկարների սրահ):

Վերականգնելու և ցուցադրելու նպատակով անվանի նկարչի կտավը Ազգային պատկերասրահին կհանձնի Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:
Ակիմ Ավանեսովը ծնվել է (1883-1966 թթ.) Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում, հաճախել տեղի հայկական հոգևոր վարժարանը: Եղել է Դոնի նկարիչների միության առաջին նախագահը:
Ծրագիրն իրականացվում է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ