Սիրիան «հակված է երկխոսության միջոցով ճգնաժամից ելք գտնել», երկուշաբթի օրը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Մենք ամրապնդում և ընդլայնում ենք տեղական զինադադարի գործընթացը, որը երկրի շատ տարածքներում է ընթանում»,- ասել է նա՝ Դամասկոսում ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:
Ասադի խոսքերով՝ «ազգային երկխոսության հաջողության համար միևնույն ժամանակ հարկավոր է շարունակել ահաբեկչության դեմ պայքարը»:
Նախագահը կոչ է արել օտարերկրյա խորհրդարաններին «համագոծակցել Սիրիայի խնդրի կարգավորման հարցում և արդյունավետ ճնշումներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք ներգրավված են հանցախմբերի ֆինանսավորման և զինման գործում»:
Չունգոնգն Ասադի հետ բանակցություններից հետո տված մամլո ասուլիսում նշել է, որ իր այցի ժամանակ ծանոթացել է «Սիրիայում տիրող իրադրության» հետ: Նրա համոզմամբ՝ «խորհրդարանականները ի վիճակի են օգնել սիրիական ճգնաժամի կարգավորմանը»: «Ահաբեկչությունը սպառնում է ողջ երկրագնդի խաղաղ բնակչությանը, և ՄԽ շրջանակներում մենք մտադիր ենք քննարկումներ ծավալել այն դերի մասին, որ կարող են խաղալ խորհրդարանականները դրա տարածման մասշտաբները կրճատելու համար»,- ասել է կամերունցի քաղաքական գործիչը: