Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ Պետդումայի նախագահը հավատում է ԵԽԽՎ-ի ողջամտությանը

ՌԴ Պետդումայի նախագահը հավատում է ԵԽԽՎ-ի ողջամտությանը
20.01.2015 | 14:59

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը տարակույսներ ունի, որ ռուսական պատվիրակությունը աշխատանքները պիտի շարունակի ԵԽԽՎ-ում, եթե ձմեռային նստաշրջանում նույնպես ՌԴ պատվիրակությունը զրկվի ձայնի իրավունքից. «Ես դիտարկում եմ ԵԽԽՎ-ի գործողությունների լավատեսական տարբերակը ՌԴ պատվիրակության նկատմամբ, այնուամենայնիվ, ես հավատում եմ բարձր հեղինակություն ունեցող ու անհրաժեշտ խորհրդարանական կառույցում աշխատող եվրոպացի խորհրդարանականների ողջամտությանը: Իսկ եթե գերակշռի այլ դիրքորոշումը, ես կասկածում եմ, որ նպատակահարմար է, համենայն դեպս 2015-ի ընթացքում, շարունակել աշխատանքները ԵԽԽՎ հարթակում»,- ասել է նա: Անցյալ ապրիլին ԵԽԽՎ-ն մինչև 2015-ի հունվար զրկել էր ռուսական պատվիրակությանը ձայնի իրավունքից և ղեկավար օրգաններում աշխատանքի հնարավորությունից՝ Ղրիմի պատճառով: ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը այն ժամանակ հրաժարվել էր ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելուց և ամառային ու աշնանային նստաշրջաններին Ստրասբուրգ չմեկնեց:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ