ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ պետք է արաբական երկրների հետ հակաահաբեկչական ալյանս ստեղծել՝ հաղորդել է Associated Press-ը: ԵՄ խորհրդի միջազգային հարաբերություններին նվիրված նիստում ԵՄ երկրների մի քանի արտաքին գործերի նախարարներ հայտարարեցին, որ պետք է համագործակցել մուսուլմանական պետությունների հետ, այլ ոչ թե նրանց ահաբեկչության մեջ մեղադրել: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը կարծում է, որ այդ պետությունների հետ անհրաժեշտ է առավել սերտ գործակցել՝ ի պաշտպանություն ԵՄ-ի: Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը Եվրոպայի և մյուս երկրների միջև տեղեկատվության փոխանակումը համարում է առանցքային գործոն ԵՄ տարածքում ահաբեկչությունների կանխման համար: Նախարարների կարծիքով՝ արտասահմանում կոնֆլիկտներին մասնակցող ու հայրենիք վերադարձող զինյալների պրոբլեմի լուծման համար պետք է աջակցել ռազմական գործողությունները ավարտելուն Սիրիայում ու Իրաքում: