Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆրանսուա Օլանդի վարկանիշը բարձրացել է 21 տոկոսով

Ֆրանսուա Օլանդի վարկանիշը բարձրացել է 21 տոկոսով
20.01.2015 | 15:03

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը փարիզյան ահաբեկչությունից հետո բարձրացել է 21 տոկոսով ու դարձել 40 տոկոս: Ifop ինստիտուտի հեռախոսային հարցման համաձայն՝ անցած տարիուկեսում դա ամենաբարձր ցուցանիշն է: Օլանդի տնտեսական քաղաքականությանը աջակցում է հարցվածների 24 տոկոսը, 23 տոկոսը կողմ է նրա վերընտրությանը երկրորդ ժամկետում: Դեկտեմբերին նրա վերընտրությանը կողմ էր ֆրանսիացիների 14 տոկոսը: Երկու տարում Ֆրանսուա Օլանդն իր դեմ տրամադրեց հայրենակիցների բացարձակ մեծամասնությանը: Ահաբեկիչների հարձակումից հետո 17 տոկոսով աճել է վարչապետ Մանուել Վալսի վարկանիշը, որ այժմ 61 տոկոս է: Հարցմանը մասնակցել է 1003 մարդ:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ