Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ-ի հետ համագործակցությունն ակտիվանում է

ԵՄ-ի հետ համագործակցությունն ակտիվանում է
20.01.2015 | 15:06

«Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ ֆինանսական միջոցների 2-րդ խոշոր շահառուն է: ՀՀ-ԵՄ ութ համաձայնագրերից մեկով 25 միլիոն եվրոյի չափով ԵՄ-ն աջակցելու է գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը: Նախատեսվում է ստեղծել նոր աշխատատեղեր, աջակցել ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնել սննդի հասանելիությունը: Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով կհատկացվի ևս 10 միլիոն եվրո, աջակցություն կստանան զբաղվածության ապահովման կոնկրետ նախագծեր:
Եվրոպական փողերի «ջերմությունը» կզգան նաև երևանցիները. 5 միլիոն եվրո կհատկացվի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգմանը, 5,5 միլիոն եվրո՝ ջրամատակարարման ցանցի վերազինմանը:
Եվրոպացիները կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայությունների բարեփոխումների շրջանակում կարևորել են հակակոռուպցիոն միջոցառումների անցկացումը, այդ և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության և սահմանների կառավարման՝ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացներին հատկացնելով 30 միլիոն եվրո:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ