Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Մերկելը հանդիպման ընթացքում պետք է Ալիևից պահանջի ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին ու Ադրբեջանի իշխանությունների մյուս քննադատներին: Ակնկալվում է, որ Մերկելն ու Ալիևը քննարկելու են երկկողմ հարաբերությունները, էներգետիկ և այլ հարցեր:
«Մերկելը չպետք է բաց թողնի այդ հնարավորությունը և Իլհամ Ալիևին հրապարակավ կոչ անի դադարեցնել քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները»,- նշել է կազմակերպության՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տնօրեն Հյու Վիլյամսոնը: «Մերկելը պետք է փորձի հասնել նրանց ազատ արձակմանը: Նա պետք է հստակ ասի, որ Գերմանիան իր պաշտոնական պատվիրակութանը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին չի ուղարկի, եթե իրավապաշտպաններն ու ակտիվիստներն ազատ չարձակվեն»,- ասել է նա: