Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Շվեդիայում Հայոց ցեղասպանությանը և Դինքին նվիրված քննարկումներ են եղել

Շվեդիայում Հայոց ցեղասպանությանը և Դինքին նվիրված քննարկումներ են եղել
20.01.2015 | 22:07

Ստոկհոլմում Հայոց ցեղասպանությանը և Հրանտ Դինքին նվիրված քննարկումներ են կազմակերպվել: Առաջին քննարկումը տեղի է ունեցել՝ «1915 թ. Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ է տեղի ունեցել 100 տարի առաջ» թեմայով, իսկ երեկվա հավաքը նվիրված է եղել Հրանտ Դինքի սպանության տարելիցին:
Երկու միջոցառումների ընթացքում էլ զեկուցողները նշել են, որ 1915-ին հայ և ասորի ժողովուրդների դեմ կրոնական և էթնիկ զտման նպատակով մաքրագործում է տեղի ունեցել, և Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը:
Քննարկմանը մասնակցել են Ստամբուլում Շվեդիայի նախկին հյուպատոս Անդրեա Կառլսոնն ու ԵԽ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Թոմաս Համարբերգը:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ