Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործացության համաձայնագրի ստորագրման շուրջ

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործացության համաձայնագրի ստորագրման շուրջ
20.01.2015 | 22:12

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի պաշտպանության և ԶՈՒ աջակցության հարցերով նախարարի հետ բանակցություններում պայմանավորվել է ռազմատեխնիկական համագործացության համաձայնագրի ստորագրման շուրջ:
«Մենք հանդես ենք գալիս Իրանի հետ երկարաժամկետ և բազմապլան համագործակցության օգտին: Եվ ողջունում ենք իրանական ղեկավարության ձգտումը Ռուսաստանի հետ կապերի բազմակողմանի ընդլայնում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում»,- հայտարարել է Շոյգուն: «Մենք տարածաշրջանում ունենք ընդհանուր մարտահրավերներ ու սպառնալիքներ, որոնց դիմակայել կարելի է միայն համատեղ»,- հստակեցրել է նա և նշել, որ անցած տարի Մոսկվայում իր հանդիպումն իրանցի գործընկերոջ հետ հիմք է դարձել երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության ակտիվացման համար: «Կարծում ենք, որ առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ դրա իրավական բազայի ամրապնդման վրա»,- հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ