Հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի միջև: Ինչպես իր պաշտոնական կայքէջում հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը, Լավրովը խոր ցավակցություններ է հայտնել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: «Ամուր վստահություն արտահայտվեց, որ Գյումրիու ողբերգության համատեղ՝ ռուսական և հայկական կողմերի անցկացրած քննության և հետագա դատաքննության արդյունքում այդ չարագործության մեջ մեղավորը կստանա իր արժանի պատիժը», - ասված է հաղորդագրությունում: