Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խոսե Մուխիկա․ «Հայոց ցեղասպանության պատճառած ցավն ու վնասը անկարելի է փոխհատուցել»

Խոսե Մուխիկա․ «Հայոց ցեղասպանության պատճառած ցավն ու վնասը անկարելի է փոխհատուցել»
22.01.2015 | 00:04

ՈՒրուգվայի գործող նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնը թողնելուց առաջ հրաժեշտի հանդիպում ունեցավ հայ համայնքի ղեկավարների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ՈՒրուգվայի զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանը, հայկական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնեց իր բարձր հովանավորությունը տալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՈՒրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին: «Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով»,- ասաց նա:
«Ազատության» հարցին՝ արդյոք արդարություն ի վերջո լինելո՞ւ է Հայոց ցեղասպանության խնդրում, Մուխիկան արձագանքեց․ «Երբեք չի հասնելու արդարությունը, քանի որ այն ցավն ու վնասը, որ պատճառել է Հայոց ցեղասպանությունը, անկարելի է փոխհատուցել: Կան պետական շահեր, որոնք խանգարում են այս հարցում: Նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատությամբ քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսությունները»:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ