Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան կիսում է հայերի ցավը, բայց պետք է համբերել

Թուրքիան կիսում է հայերի ցավը, բայց պետք է համբերել
22.01.2015 | 00:21

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` գրում է թուրքական «Հաբեր7» կայքը։
«Հրանտ Դինքը, ունենալով հայկական արմատներ, նվիրված էր նաև Թուրքիային։ Նա Անատոլիայի համար արժեքավոր մտավորական էր, որ անգնահատելի աշխատանք է տարել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում։
Հայ-թուրքական հարաբերությունները պատմական են։ Երկու ժողովուրդները միասին 800 տարի ապրել են… Թուրքիան կիսում է հայերի ցավը, սակայն ապագայի համար հարկավոր է համբերություն ու վճռականություն ցուցաբերել։ ՈՒստի մենք հավատում ենք, որ բարեկամությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է վերականգնել»,- ասել է Դավութօղլուն՝ որպես դրական քայլ ներկայացնելով 2014-ի ապրիլի 24-ի նախօրյակին վարչապետ Էրդողանի ուղերձը:
Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատվում է: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։ Ամեն տարի Դինքի մահվան օրը Ստամբուլում խոշոր երթեր և միջոցառումներ են անցկացվում նրա հիշատակին նվիրված, ակտիվանում են նաև թուրքական ազգայնամոլական շրջանակները` Դինքին և հայերին վիրավորող քայլեր իրականացնելով:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ