Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավիթ Զալկալիանի. «Մենք համոզված ենք և ցանկանում ենք հավատալ, որ արդարությունը և արդարադատությունը կհաղթեն»

Դավիթ Զալկալիանի. «Մենք համոզված ենք և ցանկանում ենք հավատալ, որ արդարությունը և արդարադատությունը կհաղթեն»
22.01.2015 | 13:53

Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես իր վասալի և վերաբերվում է իր վասալի պես՝ հայտարարել է Վրաստանի «Եվրոպական դեմոկրատներ» կազմակերպության նախագահ Պաատա Դավիթայան։ «Տաբուլա» հեռուստաընկերության «Թեորեմա» հաղորդաշարում Դավիթայան ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում Գյումրու ընտանիքի սպանության մեղավոր ռուս զինվորին հանձնել Հայաստանին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գողական մտածելակերպով է շարժվում՝ իր զինվորին պատժելու համար չտալ ուրիշներին։ Նրա խոսքով, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակից երկրներ են, Ռուսաստանը, եթե ցանկանար հարթել խնդիրը, հենց առաջին օրը զինվորին կհանձներ Հայաստանին, բայց, ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը գործում է իր զինվորին ուրիշներին չտալու սկզբունքով, ռուսական կողմին չի հետաքրքրում օրենսդրությունը, նրանք ասում են՝ «Մենք պետք է դատենք»։ Պաատա Դավիթայան ասել է, որ Հայաստանի բնակչությունը չի հասկանում՝ «Եթե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ինչո՞ւ է այդպես վերաբերվում մեզ»։ «Նրանց պետք է ասեմ, որ Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես վասալի»,- իր հարցին պատասխանել է Դավիթայան։
Վրաստանը Գյումրու դեպքերին անդրադարձել է նաև պետական մակարդակով: Հունվարի 17-ին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին Գյումրու սպանությունը ցնցող և սահմռկեցուցիչ էր համարել, փոխանցել էր Վրաստանի անկեղծ ցավակցությունը սպանվածների հարազատներին և մտերիմներին։ «Մենք համոզված ենք և ցանկանում ենք հավատալ, որ արդարությունը և արդարադատությունը կհաղթեն, և մեղավորն արժանի պատիժ կստանա»,- ասել էր Վրաստանի փոխարտգործնախարարը։ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, մտերիմներին և հայ ժողովրդին ցավակցություն է հայտնել Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ