Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է Իսրայելի ՌՕՈՒ հարվածները Սիրիայի Էլ- Կունեյթրա քաղաքի ուղղությամբ, որի ընթացքում «Հըզբոլլահ» շարժման 6 ակտիվիստների հետ զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման գեներալ։
Նախարարը ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ և քննադատել է «աշխարհի ընտրովի վերաբերմունքն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը»՝ «մարդկության հանդեպ հանցագործությունների և կրոնական սրբավայրերը վիրավորելու հանդեպ լռությանը զուգահեռ»։