Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վրաստանում և ՈՒկրաինայում կատարվել է հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի

Վրաստանում և ՈՒկրաինայում կատարվել է հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի
22.01.2015 | 13:57

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվել են հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների: Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմել է ժողովրդին և կոչ արել մխիթարվել Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակով և վիշտը հաղթահարել աղոթքով: Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին հոգեհանգստյան պաշտոն և մոմավառություն է կատարվել Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում, Բաթումում ՀՀ հյուպատոսության շենքի մոտ կատարվել է մոմավառություն:
ՈՒկրաինայում Հայաստանի դեսպանատան դիմաց ուկրաինահայերը ծաղիկներ են դրել և մոմավառություն կազմակերպել ի հիշատակ Ավետիսյանների: Միջոցառմանը ելույթ են ունեցել ՈՒկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն ու ՈՒկրաինայի հայերի երիտասարդական միության նախագահ Վարդան Հարությունյանը:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ