Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կալիֆոռնիայի համալսարանը Թուրքիային 72 մլն դոլարի ներդրումներից զրկելու բանաձև է ընդունել՝ ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության

Կալիֆոռնիայի համալսարանը Թուրքիային 72 մլն դոլարի ներդրումներից զրկելու բանաձև է ընդունել՝ ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության
22.01.2015 | 14:01

Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը հունվարի 20-ին միաձայն վավերացրել է Թուրքիային Կալիֆոռնիայի համալսարանի բոլոր ներդրումներից (72,6 մլն դոլար) զրկելու բանաձևը, որ Արևմտյան Ամերիկայում ՀԵԴ-ի (Հայ երիտասարդաց դաշնակցություն) նախաձեռնած «‪#‎DivestTurkey» արշավի մասն է, որի նպատակն է պատժել Թուրքիայի ուրացման քաղաքականությունը:
Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի հայ ուսանողական միությունը դեկտեմբերին հանդիպում էր կազմակերպել՝ ուսանողներին ներկայացնելու բանաձևի կարևորությունն ու մշակման աշխատանքները:
Բանաձևի նպատակն է ճնշել մինչ այժմ պատմական իրողությունն ուրացող Թուրքիայի իշխանություններին՝ ներդրումները կապելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ։ Համալսարանի ուսանողական խորհուրդը 2012-ին վավերացրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և նրա ուրացումը դատապարտող բանաձև, իսկ Հայ ուսանողական միությունը 2005-ին վավերացրել էր մի բանաձև՝ կոչ անելով համալսարանին համալսարանական խանութներում թուրքական արտադրանք չվաճառել:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ