Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փարիզում հայերի միջոցառումներին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահը

Փարիզում հայերի միջոցառումներին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահը
22.01.2015 | 14:03

Փարիզում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին, որը տեղի է ունենալու հունվարի 28-ին, ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Nouvelles d'Arménie»-ն ամսագիրը գրում է, որ միջոցառման ընթացքում կմեկնարկի «2015. Ցեղասպանության 100-ամյակ» ծրագիրը:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ