Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին

Լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին
22.01.2015 | 15:50

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգների մասին պատմող «Դրախտ երկրի վրա» լուսանկարչական-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին: Ցուցադրված 82 լուսանկարներում պատկերված են նահանգի մշակույթը, գեղատեսիլ վայրերը, տաճարները և այլն:

Կցուցադրվի նաև Նաիրա Մկրտչյանի «Հնդկաստան. միասնություն բազմազանության մեջ» ֆիլմը, որը պատրաստել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը:
Ցուցահանդեսը կգործի հունվարի 27-ից փետրվարի 10-ը: Այն կազմակերպել է «Լոտոս» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ