Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Գևորգ Կոստանյանը չի ուզում, որ Գյումրու թեման շահարկումների առիթ դառնա

Գևորգ Կոստանյանը չի ուզում, որ Գյումրու թեման շահարկումների առիթ դառնա
23.01.2015 | 13:02

Չեմ կարծում, որ զգացմունքայնությունը պետք է լինի այս խնդրի կարգավորման հիմքում: Պետք է կարողանամ ներկայացնել բոլոր այն դրույթները, որոնք քննարկվում են քաղաքական և կենցաղային մակարդակում: «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Մեր նպատակն է հասարակությանն այնպիսի փատարկներով ներկայացնել ողջ ճշմարտությունը, որպեսզի մեր այդ քննարկումները խեղաթյուրված կարծիքի տեղիք չտան: «Ինձ համար անընդունելի են նեղանձնական, կուսակցական ու քաղաքական կարծիքները: ՈՒզում եմ, որ այս թեման շահարկումների առիթ չդառնա: Այս խնդիրը մեր ժողովրդի համար շատ նուրբ հարց է, որի մասին ժողովուրդը պարտավոր է իմանալ, սակայն պետք է այս հարցը կարգավորենք իրավական ընթացակարգով: Սա իրավական հարթության մեջ քննարկվող հարց է»,- ընդգծեց գլխավոր դատախազը:

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ