Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան G20-ում նախագահելիս մեծ նշանակություն կտա տնտեսությունում կանանց մասնակցությանը

Թուրքիան G20-ում նախագահելիս մեծ նշանակություն կտա տնտեսությունում կանանց մասնակցությանը
23.01.2015 | 14:09

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դավոսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ 2015-ին G20-ում նախագահելիս Թուրքիան մեծ նշանակություն կտա տնտեսությունում կանանց մասնակցությանը՝ մինչև 2025 թվականը 25 տոկոսով նվազեցնելով կանանց և տղամարդկանց միջև զբաղվածության տարբերությունը: Դա զբաղվածությամբ կապահովի 100 միլիոն կանանց, ինչը կարևոր է ոչ միայն երկու սեռերի միջև հավասարության ապահովման, այլև սոցիալական խաղաղության և համաշխարհային տնտեսության աշխուժացման համար: «Հաջորդ 15 տարիներին անհրաժեշտ է համաշխարհային տնտեսական ենթակառուցվածքում ներդնել 70 տրիլիոն դոլար: Կան ներդրումների համար երեք հիմնական ոլորտներ՝ առևտուր, էներգետիկա և կլիմայի փոփոխության դեմ պայքար»,- հայտարարել է Դավութօղլուն: Նա հավելել է, որ G20-ի երկրները ներկայացնում են համաշխարհային արտաքին առևտրի 76 տոկոսը, և նրանք պետք է մշակեն բազմաչափ արտաքին առևտրային համակարգ, որի դեպքում երկկողմ համաձայնագրերը չէին հակասի բազմակողմանիներին:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ