Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՆԱՏՕ-ն մտադիր է վերականգնել շփումները Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն մտադիր է վերականգնել շփումները Ռուսաստանի հետ
23.01.2015 | 14:13

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն ասել է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնակիցների հետ հաղորդակցության վերականգնումն ունի կարևոր նշանակություն։
ՆԱՏՕ-ի հրամանատարները վերականգնելու են շփումները ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովի հետ։ Բրիդլովն ասել է, որ ինքը Գերասիմովի հետ հեռախոսով զրուցել է նույնիսկ այն օրերին, երբ ռուսները զորքը մտցրել էին Ղրիմ։

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ