ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Սաուդյան Արաբիայի վախճանված թագավոր Աբդալլան երկիրը հասցրել է բարգավաճման և շատ գործ է արել տարածաշրջանային կայունության ամրապնդման համար: «Աբդալլա թագավորը զգալի ներդրում է ունեցել թագավորության զարգացման մեջ: Նրա առաջնորդության ժամանակ, երբ նա երկար տարիներ կառավարությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել, Սաուդյան Արաբիայի թագավորությունը հասել է զգալի առաջընթացի և բարգավաճման՝ հանուն իր ժողովրդի»,- ասել է Պան Գի Մունը: Նա ըստ արժանվույն է գնահատել «Աբդալլա թագավորի ջանքերը տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների լուծման հարցում՝ անկայունության և արագ փոփոխությունների ժամանակներում»: