Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արքան մեռավ, կեցցե արքան

Արքան մեռավ, կեցցե արքան
23.01.2015 | 14:22

91 տարեկան հասակում այս գիշեր մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Միապետը թոքաբորբով հոսպիտալացվել էր և բուժզննում անցել Ռիյադի կլինիկաներից մեկում։ Հունվարին նրան դուրս էին գրել՝ «թոքային վարակ» ախտորոշումով, շնչառությունը հեշտացնելու համար հատուկ խողովակ էր տեղադրվել։ Վերջին 4 տարում թագավորը մի քանի վիրահատության էր ենթարկվել ողնաշարի հատվածում։ Աբդուլան աշխարհի ամենատարեց գործող միապետն էր։ Նա ծնվել է սաուդյան առաջին թագավոր Աբդուլ Ազիզ 2-րդի ընտանիքում։ Եղել է Մեքքայի քաղաքապետ, ազգային գվարդիայի հրամանատար, վարչապետի առաջին տեղակալ։ 1982-ից դարձել է թագաժառանգ, իսկ 2005-ին գահին փոխարինել է մահացած եղբորը։
Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը դարձել է Սաուդյան Արաբիայի թագավոր՝ հայտարարել են երկրի իշխանությունները՝ պետական հեռուստաընկերության եթերում: Նա 79 տարեկան է: 2012 թվականից նա երկրի պաշտպանության նախարարն էր, մինչ այդ զբաղեցրել է Էր-Ռիադ մայրաքաղաքային նահանգի նահանգապետի պաշտոնը:
1953-ին Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդել Ազիզ թագավորի մահից հետո, գահն արդեն 60 տարի է նույն գերդաստանի ձեռքում է՝ փոխանցվելով որդուց որդի:
Թագավորը գլխավորում է կառավարությունը, գահաժառանգը դառնում է նրա առաջին տեղակալը: Հիմնական նախարարները թագավորի մերձավոր ազգականներն են՝ եղբայրներն ու զարմիկները: Սաուդյան Արաբիան աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանողն է:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ