Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինի «մտերիմ շրջանակը» զգալիորեն նեղացել է

Պուտինի «մտերիմ շրջանակը» զգալիորեն նեղացել է
24.01.2015 | 19:46

ՈՒկրաինայի իրավիճակը հանգեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «մտերիմների շրջանակի» սահմանափակմանը և հարուստ գործարարների դուրսմղմանը՝ հաղորդում է Bloomberg-ը: Պուտինի տասնյակ «վստահելի անձանցից» մնացել է միայն ուժայինների ոչ մեծ խումբ, որը սատարում է ուկրաինացի անջատողականներին: Նախագահի «մտերիմների շրջանակի» մեջ մտնում են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ներքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Պուտինը սկսել է թերահավատությամբ վերաբերվել նրանց, ովքեր իրենց կարողությամբ պարտական են նախագահի հետ կապերին և զգալիորեն տուժել են Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից: Գործարարները հրապարակայնորեն չեն քննադատում նախագահին, այնուամենայնիվ, չեն ցանկանում կորցնել կապիտալը: Պարբերականի տվյալներով՝ 21 առավել կայացած ռուսների ընդհանուր կարողությունը կրճատվել է 61 մլրդ դոլարով, կամ քառորդ մասով:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ