Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավաս Զարիֆը պատասխան կտա երկրի խորհրդարանի առաջ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ զբոսանքի համար:
Պատգամավորների վրդովմունքն առաջացրել է Ժնևում հունվարի 14-ին` իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընդմիջման ժամանակ Զարիֆի և Քերիի 15 -րոպեանոց զբոսանքը: Զարիֆին պատասխանատվության ենթարկելու խնդրագրի տակ ստորագրել է խորհրդարանի 21 անդամ, նախարարը լրագրողներին հայտնել է, որ որևէ հանցավոր բան չի արել: