Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
26.01.2015 | 12:48

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը ասել է, որ թեկնածությունը կառաջադրի 2016-ի նախագահական ընտրություններում և ինքը կդառնա միակ արժանի թեկնածուն։ «Ես միակ մարդն եմ, ով կարող է վերադարձնել այս երկրի երբեմնի հզորությունը։ Դա ամենն է, ինչ ես գիտեմ։ ՈՒրիշ ոչ ոք չի կարող»,- հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածուներից են Հիլարի Քլինթոնը, Ջեբ Բուշը, Միթ Ռոմնին։ «Միթ Ռոմնիին չեն ընտրի, քանի որ նա մի անգամ արդեն ունեցել է շանս, և բաց է թողել։ Երկրորդ հնարավորություն նրան չի տրվի։ Բուշին նույնպես չեն ընտրի։ Եվս մեկ Բուշ մեզ պետք չէ»,- ասել է միլիարդատերը։ Նախագահական պաշտոնում Թրամփը խոստանում է աշխատատեղեր ստեղծել ամբողջ երկրում, հաղթանակ տանել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, կրճատել բյուջեի դեֆիցիտը և դադարեցնել Իրանի միջուկային զենքի մշակումը։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ