Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ-ն արգելափակել է Մարիուպոլի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը

ՌԴ-ն արգելափակել է Մարիուպոլի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը
26.01.2015 | 12:49

ՌԴ-ն արգելափակել է Մարիուպոլի հրթիռային գնդակոծությունը դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը կոչ էր անում պահպանել սեպտեմբերին կնքված հրադադարը և անցկացնել հրթիռային գնդակոծության հետաքննություն, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ: ԵԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ գնդակոծությունն իրականացվել է Դոնեցկի շրջանում զինված անջատողականների զբաղեցրած դիրքերից: Ըստ ԵԱՀԿ հայտարարության՝ «Գրադ» հրթիռները եկել են հյուսիս-արևելյան ուղղությունից՝ Օկտյաբր գյուղի կողմից, իսկ «ՈՒրագան» հրթիռները՝ արևելյան ուղղությունից՝ Զաիչենկո գյուղի կողմից: Երկու բնակավայրերը գտնվում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հսկողության տակ: ՄԱԿ-ում ՌԴ առաքելությունը հայտարարել է, որ փաստաթուղթն արգելափակվել է ռուս դիվանագետների կողմից, քանի որ դատապարտում էր միայն անջատողականների ուժերի գործողությունները և չէր հիշատակում ՈՒկրաինայի կառավարությանը:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ