Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր արմատական ձախերի կոալիցիա ՍԻՐԻԶԱ-ն հավաքում է 33,5-35,5 տոկոս ձայն և 6-10 տոկոսով առաջ անցնում իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցությունից. exit polls-ի արդյունքներով, «ՍԻՐԻԶԱ»-ն ստացել է 33,5-35,5 տոկոս ձայն, մինչդեռ իշխող աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ վարչապետ Անդոնիս Սամարասի գլխավորությամբ, ստացել է 25,5-27,6 տոկոս ձայն: Երրորդ տեղում ուլտրա ազգայնականների «Ոսկե լուսաբաց» կուսակցությունն է՝ 6,4 տոկոսով: Այնուհետև գալիս են «Պոտամի» կուսակցությունը, Հունաստանի կոմկուսը, ՊԱՍՕԿ-ը և «Անկախ հույներ» կուսակցությունը:
Բոլոր այս կուսակցությունները հաղթահարում են երեքտոկոսանոց շեմը և տեղ կունենան խորհրդարանում: Իսկ նախկին վարչապետ Յորղոս Պապանդրեուի «Դեմոկրատ սոցիալիստների շարժումը» առայժմ հավաքում է 2,9 տոկոս:
Էքզիթ փոլի արդյունքներով, խորհրդարան են անցնում 7 ուժեր: