Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եմենի նախագահը հրաժարվել է հրաժարականից

Եմենի նախագահը հրաժարվել է հրաժարականից
26.01.2015 | 13:00

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին որոշել է հրաժարվել իր հրաժարականից, որը ներկայացրել էր հունվարի 22-ին «Անսար Ալլահ» շարժման շիա ապստամբների կողմից մայրաքաղաքը գրավելուց հետո՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի խորհրդականի խոսքը: Հունվարի 22-ին Եմենի նախագահը հրաժարական էր ներկայացրել երկրի խորհրդարանի նախագահին: Սկզբում խորհրդարանը հրաժարվել էր ընդունել, բայց հետո որոշել էր այդ հարցով քվեարկություն անցկացնել կիրակի՝ հունվարի 25-ին: Կիրակի խորհրդարանի արտահերթ նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է: Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել են, որ Եմենի կառավարությունը Հալիդ Մահվուզ Բահահի գլխավորությամբ, նույնպես հրաժարականի դիմում է գրել: Երկրի ղեկավարները որոշել են լքել իրենց պաշտոնները, երբ երկրի նախագահի և հուսիթների միջև համաձայնություն ձեռք բերվեց վերջիններիս իշխանության մաս կազմելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ