Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նյու Յորք է շարժվում պատմության ամենասաստիկ ձնաբուքը

Նյու Յորք է շարժվում պատմության ամենասաստիկ ձնաբուքը
26.01.2015 | 13:01

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Բլազիոն հայտնել է, որ քաղաքի կողմ է շարժվում պատմության ամենասաստիկ ձնաբքերից մեկը՝ փոխանցում է CNN-ը: Նյու Յորքի բնակիչները պետք է պատրաստ լինեն վատթարագույնին: Նա հավելել է, որ պետք է պատրաստվել արտակարգ եղանակային պայմաններին: Քաղաքապետը բնակիչներին խնդրել է փողոց դուրս չգալ առանց ծայրահեղ անհրաժեշտության և հնարավորինս չօգտվել տրանսպորտից: ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է Նյու Յորք, Նյու Ջերսի, Քոնեքթիքութ, Փենսիլվանիա, Մասաչուսեթս և Մեն նահանգներում սաստիկ ձնաբքի մասին: Այդ գոտում բնակվում է շուրջ 30 մլն մարդ:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ