Եգիպտոսի տարբեր նահանգներում հունվարի 25-ին, երբ նշում են «հունվարի 25-ի հեղափոխության» 4-րդ տարեդարձը, ոստիկանության և ցուցարարների բախումներ են եղել, զոհվել է 5, վիրավորվել ավելի քան 20 մարդ՝ Կահիրեում, Ալեքսանդրիայում և Քաֆր էշ-Շեյխ նահանգում: Տոնի հետ կապված, որը սովորաբար վերաճում է բախումների ոստիկանների ու ցուցարարների միջև, իրավապահ մարմիններն ու բանակը փողոցներում ու հրապարակներում ուժեղացված հսկողություն են սահմանել: Թահրիր հրապարակը արգելափակված է տանկերով ու փշալարերով:
Հունվարի 24-ին Եգիպտոսի սոցիալիստական ժողովրդական դաշինքի անդամ Շեյմա Սաբահը մահացու վիրավորվել է Կահիրեում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ: Նրա մահը քննդատության ալիք է առաջացրել երկրի բնակչության շրջանում: