ՆԱՏՕ-ն ոչ մի դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ Trend-ին ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: «Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի որոշակի դերը կարող է օգնել գործընթացի առաջխաղացմանը, բայց հակամարտության լուծման գործում ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- ասել է Ափաթուրայը: Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությանը միջազգային ուշադրություն է հատկացվում ամենաբարձր մակարդակով՝ «հատկապես հաշվի առնելով, որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ»: