Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան Մերձավոր Արևելքում «կայունության կղզի՞ է»

Թուրքիան Մերձավոր Արևելքում «կայունության կղզի՞ է»
26.01.2015 | 13:04

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը Թուրքիան անվանել է «կայունության կղզի» Մերձավոր Արևելքում՝ հաղորդում է Anadolu գործակալությունը: «Այդ կայունությամբ մենք նախ և առաջ պարտական ենք մեր եղբայրությանը, մեր ժողովրդավարությանը և մշակույթին, ինչը մենք ժառանգել ենք մեր նախնիներից»,- ասել է Դավութօղլուն Թուրքիայի Բաթման գավառում անցկացված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ: Նրանց, ովքեր տարբերություն են դնում թուրքերի և քրդերի միջև, Դավութօղլուն անվանել է «նենգ մարդիկ» և խոստացել, որ յուրաքանչյուր քաղաքացի կապրի արդար երկրում: «Մենք թույլ չենք տա տարբերություն դնել թուրքերի և քրդերի, ինչպես նաև ալևիների և սուննիների միջև»,- ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ