Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒոռլիք․ «Աշխատում ենք նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»

ՈՒոռլիք․ «Աշխատում ենք նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»
26.01.2015 | 21:50

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոստանում են շարունակել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ աշխատանքները բարձր մակարդակով՝ ասել է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Նա նշել է, որ խնդրի լուծման ռազմական տարբերակ գոյություն չունի: «Շուտով մենք հանդիպումներ կանցկացնենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Բացի այդ, մենք աշխատում ենք այս տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ», - ասել է նա, հույս հայտնելով, որ երկու պետությունների ղեկավարները կկատարեն երկխոսությունը շարունակելու Փարիզում տված խոստումը: Նրա խոսքով, համանախագահները տեղյակ են շփման գծում միջադեպերի, կորուստների մասին: ՈՒոռլիքն ընդգծել է, որ այդ միջադեպերը ապակայունացնում են իրավիճակը և բերում են ավելի մեծ բռնության:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ