Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միջուկային ոլորտում համաձայնություն ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև

Միջուկային ոլորտում համաձայնություն ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև
26.01.2015 | 21:51

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնության են եկել միջուկային էներգիայի ոլորտում 2008 թվականին ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում։ Փաստաթուղթը Հնդկաստանին հնարավորություն է տալիս զարգացնել հետազոտությունները և ուսումնասիրությունները միջուկային էներգիայի ոլորտում։ Նախկինում ԱՄՆ-ը նախապայմաններ էր դնում համաձայնագրի իրականացման, մասնավորապես՝ Հնդկաստանում տրոհվող նյութերի օգտագործման մոնիթորինգի հարցում։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ