Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վրաստանի ՆԳ նախարար է նշանակվել Վախթանգ Գոմելաուրին

Վրաստանի ՆԳ նախարար է նշանակվել Վախթանգ Գոմելաուրին
26.01.2015 | 21:55

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացրել է Վախթանգ Գոմելաուրիին: «Այդ պաշտոնում ցանկանում եմ ներկայացնել պարոն Գոմելաուրիին, որ մինչ այս ներքին գործերի նախարարի տեղակալ էր: Պարոն Գոմելաուրին աչքի է ընկնում պարկեշտությամբ և սկզբունքայնությամբ»՝ հայտարարել է Ղարիբաշվիլին:
Վախթանգ Գոմելաուրին 39 տարեկան է, ավարտել է Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ակադեմիան, 1994 թվականից ղեկավար պաշտոն է զբաղեցրել կառավարության պահնորդական հատուկ ծառայությունում, 2002 թվականին ծառայել է ՆԳՆ-ի պահնորդական ոստիկանությունում, մինչև 2013 թվականը գլխավորել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու թիկնազորը, 2013-ից աշխատել է որպես ներքին գործերի փոխնախարար, այս տարվա հունվարի 23-ին նախարար Ալեքսանդր Չիկաիձեի հրաժարականից հետո նախարարի պաշտոնակատարն է:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ