Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
27.01.2015 | 00:25

... թե Գագիկ Ծառուկյանի շրջապատն այնքան ու այնպես է հավատացրել նրան իր մեծության, ապագա նախագահ դառնալու, մեծ բարեգործ Մանթաշով լինելու մեջ, որ վերջինս սկսել է տառապել «ազգերի հոր» սինդրոմով, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է բարեգործությանը: Նա շատ ծանր է տանում, երբ «իր կողքին» այլ բարեգործներ են «հայտնվում», ովքեր, ի տարբերություն իրեն, առաջնորդվում են «աջ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում ձախը» սկզբունքով և իրենց բարեգործական ծրագրերն իրականացնում են առանց քաղաքական շոուների և մեսիայի դեմքով «գնահատական» չեն պահանջում ազգից: Վերջին շրջանում Կոլյայիչը և յուր սատելիտները սևեռվել, կրակի տակ են պահում Ռալֆ Յիրիկյանին, որն սկսել է «ահավոր» խանգարել ԲՀԿ առաջնորդի «խաղերին»` բարեգործություններով և մանավանդ բարեգործության մասին իր պատկերացումներով, ուստի ամեն գնով փորձում են նրան ոչ ևս անել այդ դաշտից:

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ