Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը
28.01.2015 | 14:01

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը իրենց «լուրջ մտահոգությունն են հայտնել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի»։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս ՈՒոռլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) համատեղ հայտարարությունում նշել են, որ «պետք է վերջ դնել անցած տարվանից աճող բռնություններին՝ վստահության վերականգնման և ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»,- հայտարարում են համանախագահները։
Համանախագահները տեղեկացնում են, որ Մամեդյարովի հետ քննարկել են խաղաղության գործընթացի հնարավոր հետագա քայլերը, այդ թվում՝ համապարփակ բանակցությունները, որոնց արդյունքը կարող է լինել տևական կարգավորումը և որից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները։
«Մենք նախարարին հիշեցրինք մեր մանդատի մասին և մտահոգություն հայտնեցինք բանակցությունների գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերի և ԵԱՀԿ-ի դիտորդների պարտականությունների վերաբերյալ հնչեցված քննադատությունների առնչությամբ»,- ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ