Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իվիցա Դաչիչ. ԵԱՀԿ-ն շարունակում է կազմակերպել ուղղակի շփումներ, բայց միայն կողմերը կարող են և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը

Իվիցա Դաչիչ. ԵԱՀԿ-ն շարունակում է կազմակերպել ուղղակի շփումներ, բայց միայն կողմերը կարող են և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը
28.01.2015 | 14:02

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում և շփման գծում վերջին իրադարձությունների առնչությամբ։ «Ես հորդորում եմ կողմերին ապահովել հրադադարը և ռազմական գործողությունների կասեցումը՝ համաձայն 1994-ի մայիսին ստորագրված համաձայնագրի։ Ես դատապարտում եմ բռնությունների ավելացումը, որոնց հետևանքը մարդկային կյանքերի կորուստն է, և կոչ եմ անում կողմերին պատասխանատվություն հանդես բերել և խուսափել այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության հետագա աճի»,- հայտարարել է Դաչիչը։
«ՈՒղղակի շփումները՝ ոչ միայն նախագահների միջև, նաև այլ մակարդակներում, էական են մնում այս գործընթացի համար և պետք է ամրապնդվեն հրադադարի և ռազմական գործողությունների կասեցմամբ։ 2014-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Նյուփորթում և Փարիզում դրական քայլեր էին՝ ճիշտ ուղղությամբ։ ԵԱՀԿ-ն շարունակում է կազմակերպել ուղղակի շփումները, բայց միայն կողմերն են, որ կարող են և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը»,- նշել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ