Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարի հետ
28.01.2015 | 14:03

Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ և տարվա կտրվածքով Մինսկի խմբի աշխատանքների վերաբերյալ:
Ըստ APA գործակալության՝ Մամեդյարովը ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, նշել է, որ «առաջին հերթին Հայաստանը պետք է դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»: Մամեդյարովը բարձրացրել է նաև Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակելու հարցը:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ