Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դմիտրի Մեդվեդև. SWIFT համակարգում հասանելիության սահմանափակման դեպքում ՌԴ-ի արձագանքն անսահմանափակ կլինի

Դմիտրի Մեդվեդև. SWIFT համակարգում հասանելիության սահմանափակման դեպքում ՌԴ-ի արձագանքն անսահմանափակ կլինի
28.01.2015 | 14:06

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ SWIFT (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն) համակարգին Ռուսաստանի հասանելիությունը սահմանափակելու մասին որոշում կայացվելու դեպքում երկրի արձագանքը առանց սահմանափակումների կլինի: «Հերթական անգամ սկսել են քննարկումներ անել SWIFT սպասարկման վճարների համակարգի հասանելիության թեմայով: Նման որոշումների կայացման դեպքում, իհարկե, մեր տնտեսական պատասխանը և, առհասարակ, ցանկացած այլ արձագանք առանց սահմանափակումների կլինի»,- ասել է նա: Ռուսաստանի և Արևմուտքի երկրների փոխադարձ պատժամիջոցների ժամանակ առաջարկներ էին հնչում ՌԴ բանկերը SWIFT համակարգից անջատելու մասին: Սեպտեմբերի կեսերին «Ազգային վճարային խորհուրդ» ոչ կոմերցիոն գործընկերությունն առաջարկել էր ստեղծել ռուսական նմանատիպ համակարգ` նոր իրավաբանական անձի տեսքով, որն ամբողջությամբ կպատկանի Ռուսաստանի բանկին:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ