Արմատական ձախակողմյան ուժերի կոալիցիայի առաջնորդ, Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվել է երդվել Աստվածաշնչի վրա, նա քաղաքացիական երդում է տվել: «Պարոն նախագահ, վստահեցնում եմ ձեզ, որ միշտ պահպանելու եմ Սահմանադրությունը և օրենքները՝ ի շահ հույն ժողովրդի», - ասել է Ցիպրասը: