Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լեհաստանի նոր դեսպանը՝ Եժի Նովակովսկի

Լեհաստանի նոր դեսպանը՝ Եժի Նովակովսկի
28.01.2015 | 14:12

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը միանգամայն համապատասխանում է հայ և լեհ ժողովուրդների ցանկություններին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները, պարբերական քաղաքական խորհրդատվությունները, մշակութային ակտիվ փոխանակումները թույլ են տալիս տնտեսական ոլորտում աստիճանաբար, բայց վստահորեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի ներուժ կա: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին՝ ավելի ակտիվացնելով երկկողմ տնտեսական կապերը, դրանք համապատասխանեցնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:
ՀՀ նախագահը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը: Դեսպան Եժի Նովակովսկու հավաստմամբ, Լեհաստանը պատրաստակամ է իր աջակցությամբ նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ