Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբաման և Մերկելը պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Օբաման և Մերկելը պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա
28.01.2015 | 14:34

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական հակամարտությունը՝ պայմանավորվելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը։ «Օբաման և Մերկելը պայմանավորվել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին՝ անջատողականներին աջակցելու և խաղաղ համաձայնագրի իր պարտավորությունները չկատարելու համար»,- հայտարարել են Սպիտակ տանը՝ նշելով, որ երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել ՈՒկրաինայի արևելքում բռնության մակարդակի աճի կապակցությամբ։
Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է շարունակել ցուցաբերել ՈՒկրաինային ֆինանսական աջակցություն՝ հանուն նրա տնտեսության կայունացման և բարեփոխումների անցկացման, որոնք հիմք կդնեն վերադառնալու աճի և բարգավաճման։

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ