Մոսկվայում միջսիրիական բանակցությունների մասնակիցները համաձայնության են հասել մարդասիրական հարցերում՝ բանտարկյալների ազատ արձակման և «իր բոլոր դրսևորումներով» բռնության դադարեցման՝ հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի աշխարհիկ դեմոկրատական կոալիցիայի կոմիտեի ղեկավար Ռանդա Քասիսին: «Համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում մարդասիրական վիճակին առնչվող ընդհանուր կետերի շուրջ՝ սիրիացի ժողովրդի տառապանքը նվազեցնելու համար: Այսինքն՝ բանտարկյալների ազատ արձակման, առևանգվածների, սննդամթերքի մատակարարման և իր բոլոր դրսևորումներով բռնությունների դադարեցման հարցերի շուրջ»,- ասել է բանակցությունների մասնակիցը: Նա հավելել է, որ դրական է տրամադրված Սիրիայի կառավարության անդամների հետ հանդիպմանը: