Ես ուրախ եմ, որ Իրանի և Ռուսաստանի միջև ավելի լայն համագործակցության հիմք է դրվել՝ հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԻԻՀ արտգործնախարար Ջավադ Զարիֆը՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է Իրանը С-300 համակարգեր ստանալ Ռուսաստանից: Իրանի արտգործնախարարի խոսքով՝ բանակցություններ են եղել С-300 համակարգերի վերաբերյալ: «Եվ մենք հույս ունենք, որ այդ բանակցությունների ժամանակ հարցը կլուծվի: Մենք կողմ ենք, որ խնդիրը լուծվի երկխոսության արդյունքում և Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակում»,- ասել է Ջավադ Զարիֆը: