Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Մեր նպատակը Հայաստանի հետ բարեկամությունն է». Թուրքիայի փոխվարչապետ

«Մեր նպատակը Հայաստանի հետ բարեկամությունն է». Թուրքիայի փոխվարչապետ
29.01.2015 | 11:19

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում հայտարարել է, թե Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ բարեկամությունն ու խաղաղությունն է։ Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայաստանը շրջափակելու մասին հարցին, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը ասել է, թե անհիմն են այդ պնդումները. «Հայաստանի և 3-րդ երկրների միջև տրանզիտ փոխադրումներ կարելի է իրականացնել Վրաստանի, Իրանի և Թուրքիայի միջոցով։ Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ չվերթեր էլ կան»։
Հայկական պատվիրակության հարցին, Դինքի սպանության գործի քննության հետ կապված, Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե Դինքի մահվան 8-րդ տարելիցին Թուրքիայի վարչապետը ուղերձ է հղել, որում ցույց է տալիս այդ դատում մարդկային տեսակետը։ «Հայաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը բարեկամությունն ու խաղաղությունն է»,-նշել է Առընչը։

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ