Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բատկան խաղեր է տալիս նորից

Բատկան խաղեր է տալիս նորից
30.01.2015 | 13:28

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տարեկան մամլո ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից, եթե Ռուսաստանը շարունակի առևտրային պատերազմը Բելառուսի հետ:
Ռուսաստանը սահմանափակել է Բելառուսից ներկրումների ծավալները՝ կանխելու արևմտյան ապրանքների ներմուծումը: Մոսկվան հակապատժամիջոցներ է կիրառում Արևմուտքի հանդեպ, արգելափակել է որոշ ապրանքների ներկրումը, որոնք կարող են նախ ներկրվել Բելառուս, իսկ հետո՝ Ռուսաստանի բարեկամ երկրից մտնել Ռուսաստան: Բելառուսի նախագահը այդ սահմանափակումներն անընդունելի է համարում: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դրանք խախտում են ԵԱՏՄ կանոնները: Իր տարեկան ասուլիսում նա ասել է, որ ԵԱՏՄ շրջանակում առևտրային պատերազմներ չպետք է լինեն: «Եթե համաձայնությունները չպահպանվեն, Բելառուսը չի բացառում, որ դուրս կգա ԵԱՏՄ-ից», - հայտարարել է նա: «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ այս վերապահումով է Մինսկը ստորագրել ԵԱՏՄ պայմանագիրը: Դեկտեմբերի վերջին Լուկաշենկոն Մոսկվայում հայտարարել էր, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումները, որոնցով արգելվում է Բելառուսի տարածքով ապրանքների տարանցումը, ընդունվել են՝ շրջանցելով ԵԱՏՄ հանձնաժողովը: Նա նաև ենթադրել էր, որ սահմանափակումները մտցվել են առանց Ռուսաստանի նախագահի գիտության: «Եզրակացությունն այն է, որ միասնական մաքսային տարածքի փոխգործակցության և վերահսկողության հստակ մեխանիզմներ դեռևս լիարժեքորեն չկան»,- դեկտեմբերի վերջին Մոսկվայում հայտարարել էր Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ